Ես զբաղված եմ. Ֆիլիպինների նախագահը՝ Թրամփին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ չի պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն այցելելու հրավերին զբաղված լինելու պատճառով՝ տեղեկացնում է Philippine Star-ը: «Ոչ, որովհետև ես զբաղված եմ: Ես ոչինչ չեմ կարող հստակ խոստանալ»,- ասել է նա:
Նա պատրաստվում է այցելել Ռուսաստան և Իսրայել:
