Ադրբեջանում նախկին բանտարկյալ է ինքնահրկիզվել
Ադրբեջանի Կուսարի շրջանում նախկին բանտարկյալ է ինքնահրկիզվել: Ըստ ԱՊԱ գործակալության, ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ուխյուր գյուղում: 1967 թվականին ծնված Չինգիզ Շիհբաբաեւն իր վրա բենզին է լցրել եւ հրդեհվել: Ինքնասպանություն գործած Շիհբաբաեւը 14 տարի ազատազրկված է եղել: Փաստի առիթով հետաքննություն է սկսվել:
