Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ որ առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք ավելի բարեկարգ ու կանաչապատ Երևան:
«Համոզված եմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք ավելի բարեկարգ ու կանաչապատ Երևան: Մեր նախընտրական ծրագրում մանկապարտեզների, մշակույթի տների, կրթական օջախների վերանորոգման շարունակությունն ենք իրականացնելու: Այս տարիների ընթացքում, լսելով նուբարաշենցիներին, միշտ բարձրացրել ենք հարցը, որ մեկ մանկապարտեզը քիչ է ու ձեռքներս ծալած չենք նստել, մտածել ենք երկրորդ մանկապարտեզը ստեղծելու մասին: Մեր Նուբարաշենի փոքրիկներն արդեն առանց հերթ, հանգիստ կայցելեն մանկապարտեզ»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին նախատեսված է Երևանի քաղաքային տրանսպորտի հարցը լուծել: «Երևանցին ունենալու է ապահով տրանսպորտ, մենք կարողանալու ենք նորմալ սպասարկում իրականացնել: Սա անելու ենք ոչ թե մեկ-երկու երթուղիներ ավելացնելով, այլ համակարգը բարելավելով՝ միասնական տոմս, ամբողջությամբ թարմ ավտոբուսներ»,- հայտնեց Տարոն Մարգարյանը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը