The Wall Street Journal պարբերականն անդրադարձել է ամերիկահայ անվանի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ իրականություն դարձած «Խոստում»ը ֆիլմին՝ նշելով, որ Հոլիվուդում այսօր հայտնի գրքի կամ հեռուստանախագծի սցենարի բացակայության պայմաններում բարդ է նման ֆիլմ արտադրել առանց բարերարի:
«Քըրքորյանը մեկն է հայկական ծագում ունեցող այն ամերիկացիներից, ով տասնամյակներ շարունակ աջակցել է ամբողջ աշխարհում հայկական բարեգործական կազմակերպություններին: Քըրքորյանի ֆինանսավորմամբ իրականություն դարձած «Խոստում»ը ֆիլմը մեծ արժեք ունի հայ համայնքի համար 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածը ցեղասպանությունների շարքին դասակարգելու տեսանկյունից:
Ֆիլմի արտադրողները նախատեսել են ստանալ «Շինդլերի ցուցակը» կամ «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմերի նմանությամբ աշխատանք, որը կպատկերի պատմական վայրագությունները: Չնայած կինովարձույթներում ունեցած ոչ հաջող մեկնարկին, «Խոստում»ը ֆիլմը ազդեցություն կունենա համաշխարհային քաղաքականության
ողջ պատմության ընթացքում մարդու իրավունքների խախտումների իրազեկվածության տեսանկյունից»,-գրում է թերթը:
Թերթը տեղեկություններ է ներկայացրել նաև Քըրքորյան կենսագրությունից:
«Քըրք Քըրքորյանը մահացել է 2015 թվականին 98 տարեկան հասակում: Այդ ժամանակ դեռ «Խոստում»-ը ֆիլմը ստեղծված չէր, բայց նա ամեն ինչ արել էր ֆիլմի ստեղծման համար: Նա չէր ուզում, որ ֆիլմը մարդկանց համար դաս կամ դասախոսություն լինի: Նա ցանկանում էր ներկայացնել մարդկանց Հայոց ցեղասպանությունը»,-ասել է բժիշկ Էրիկ Էզրայանը, ով Քըրքորյանին հանդիպել էր նրա մահվանից մի քանի տարի առաջ:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը