Օդեսայի կենտրոնում պայթուցիկով պայուսակ են հայտնաբերել
Օդեսայում հայտնաբերվել է պայթուցիկով լի պայուսակ, ինչի մասին տեղեկացրել է տեղի քաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունը:Այս մասին հաղորդում է korrespondent-ը՝ նշելով, որ տեղում աշխատում է ավելի քան 2000 իրավապահ: Ոստիկանության տվյալներով՝ պայուսակում գտնվել են տարբեր տեսակի նռնակներ, իմիտացիոն փամփուշտ: Պայուսակը հայտնաբերվել է Մոլդովայի 43-ամյա քաղաքացու Toyota Land Cruiser ամենագնացում:
