Ուսումնասիրվում է իրանական գազի մատակարարումը Վրաստան
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն մեկնել է Իրան՝ իրանական գազի մատակարարման շուրջ բանակցելու:«Վրացական ու իրանական կողմերը այս փուլում ուսումնասիրում են իրանական գազի մատակարարումը Վրաստան: Այդ թվում նաև կքննարկվեն տարբեր էներգետիկ ներդրումային նախագծերի իրականացման հեռանկարներ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: «Նովոստի Գռուզիան» հիշեցնում է, որ այսօրվա դրությամբ Վրաստան գազի հիմնական մատակարար հանդիսանում է Ադրբեջանը, Վրաստանը նաև գազ է ստանում Ռուսաստանից, սակայն միայն տրանզիտի դիմաց վճարի տեսքով՝ Հայաստանին մատակարարվող գազի 12 տոկոսը:
