Իրաքում ԴԱԻՇ-ի ստրկությունից ազատ են արձակվել մի քանի տասնյակ եզդիներ
36 եզդի տղամարդկանց, կանանց ու երեխաների խումբն ազատ է արձակվել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ՄԱԿ-ին։ Թե որտեղ են նրանք պահվել և թե ինչպես են ազատվել, ՄԱԿ-ը չի հայտնում։ Ներկայում նրանք գտնվում են Դոհուկ բնակավայրում, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ ԴԱԻՇ-ին մինչ օրս կարող է պատանդ լինել մինչև 1500 եզդի կին ու աղջիկ։
