ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցած վրաերթերի փաստով: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան փղոոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մարտիրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FP008 համարանիշի ավտոմեքենայով Հայաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 13-ամյա Դավիթ Մանասյանին, ով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է թիվ 131 դպրոցի 7-րդ դասարանում: Նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 76-ամյա Լենդրուշ Վարդանյանը իր վարած Lexus մակնիշի 70 ԼԼ 220 համարանիշի ավտոմեքենայով Մելքումովի փողոցի թիվ 27 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա Անդրանիկ Ստեփանյանին, ով նունպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է թիվ 155 դպրոցի 9-րդ դասարանում: Իսկ ժամը 11: 00-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ, 79-ամյա Աիդա Քոչինյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 51 հասցեի մոտ «Այգեձոր Տաքս» ծառայության վարորդներից մեկը իրեն վրաերթի է ենթարկել: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը