Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ 20/2 հասցեում գնտվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի բնակիչ 25-ամյա Դավիթ Օհանյանին պատկանող Mercedes Vito մակնիշի 51 VV 999 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով մեքենայի մոտ գտնվող 26-ամյա Ջիվան Եղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ արձագանքման խումբը՝ փոխգնդապետ Ենոքյանի գլխավորությամբ և 1 մարտական հաշվարկ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը այդտեղ կայանել է, որպեսզի սպասի դիմացի ավտոլվացման կետում՝ իր հերթին:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը