Հռոմի պապն անհանգստացած է Վենեսուելայում տիրող իրավիճակով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անհանգստություն է արտահայտել Վենեսուելայում տիրող իրավիճակի հետ կապված, որտեղ ընթացիկ ամսվա սկզբից անցկացվում են հակակառավարական ցույցեր, որոնք ավելի քան 20 մարդու կյանք են խլել։ Այս մասին հովվապետը հայտարարել է կիրակի՝ ավանդական կիրակնօրյա «Երկնային մայր» քարոզի ժամանակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ «Ես անկեղծորեն կոչ եմ անում կառավորությանը և բոլոր նրանց, ովքեր կազմում են Վենեսուելլայի հասարակությունը, զերծ մնալ բռնության ցանկացած նոր ձևերից, հարգել մարդու իրավունքները և փնտրել համաձայնեցված որոշում», -ասել է վերջինս: Հռոմի պապը նաև ասել է, որ աղոթում է, որպեսզի Վենեսուելայում լինի խաղաղություն, հաշտություն և ժողովրդավարություն:
