Այսօր՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ջորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Ռինդ գյուղի «Ուլգյուր» կոչվող հանդամասում, Ռինդ գյուղի բնակիչ, 48-ամյա Մարլեն Սիմոնյանը՝ իր վարած 5556 NEWHOLLAND առանց համարանիշի տրակտորով, որին միացված է եղել նաև կցորդ, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կցորդի ուղևորներ՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ, 32-ամյա Հերմինե Խաչատրյանը, Ռինդ գյուղի բնակիչներ՝ 43-ամյա Անահիտ Միքայելյանը, 59-ամյա Թամարա Մնացականյանը, 31-ամյա Աննա Հովհաննիսյանը, 41-ամյա Արմեն Կյուրեղյանը, 33-ամյա Վահագն Վարդանյանը, 60-ամյա բնակիչ Լաուրա Առաքելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը նաև հայտնում է, որ վարորդն ու ուղևորները մեկնել էին հանդամաս՝ սիբեխ հավաքելու:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը