Տավուշի մարզի Բաղանիս գյուղը ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Բաղանիսի համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
«Գնդակոծությունը տեղի է ունեցել ապրիլի 28-ի երեկոյան՝ 21:00-23:00-ն, գիշերը խաղաղ է եղել: Վնասները նյութական են՝ տանիքներ, պատուհաններ, ավտոմեքենա. փառք Աստծո, մարդկային կորուստներ, վիրավորներ չունենք, հիմա էլ առօրյա հոգսերով ենք զբաղված», ասաց համայնքի ղեկավարը:
Նա տեղեկացրեց, որ ինչպես նախորդ գնդակոծությունների ժամանակ, այս անգամ եւս գյուղապետարանի կողմից ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը զբաղվելու է վնասների փոխհատուցման հարցերով:
«Ճշտումներ են կատարվում եւ վնասների չափն է ներկայացվում: Մինչեւ հիմա նման դեպքերի ժամանակ մարզպետարանի, կառավարության կողմից նորմալ փոխհատուցվել են, որեւէ դժգոհություն չկա: Այս պահի դրությամբ հանձնարարվել է հաշվել վնասների չափերը», եզրափակեց Նարեկ Սահակյանը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը