Երեկ նորից հրավիրված Դատավորների միության ընդհանուր ժողովում, ինչպեսեւ կանխատեսել էինք, միության նախագահ ընտրվեց վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ում այդ պաշտոնում ուզում էր տեսնել Արման Մկրտումյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին հրավիրված ժողովում 2 թեկնածուներից ոչ մեկը՝ ոչ Հրաչ Սարգսյանը, ոչ Արսեն Մկրտչյանը, անհրաժեշտ 116 ձայնը չէին ստացել։ Մինչդեռ կանոնադրությամբ նույն անձինք այլեւս չեն կարող առաջադրվել։ Իսկ երեկ առաջադրվել էին թոշակի անցած Դավիթ Ավետիսյանը եւ Խունդկարյանը։ Ավետիսյանն ստացել է 65 ձայն, Խունդկարյանը՝ 126։ Թեեւ «կռիվը» գնում էր դատավորների հին ու նոր սերնդի միջեւ, սակայն ընտրվեց «ոսկե միջինը»՝ ավագ եւ երիտասարդ սերնդի մեջտեղում գտնվող Խունդկարյանը:
Մանրամասները՝ Հրապարակ օրաթերթում
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը