«Ժողովուրդը» գրում է. «Սահմանադրական դատարանը երեկ մերժեց խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ավելի ուշ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց. «Սա հավանաբար Հայաստանի պատմության մեջ առաջին հայցն է, երբ Սահմանադրական դատարանը հայց է քննում, որն, ըստ էության, զուրկ էր ինչպես իրավական, այնպես էլ ապացուցողական հիմքից»: Սա նշանակում է, որ ընդդիմադիր կուսակցությունների՝ նախորդ բոլոր ընտրությունների վերաբերյալ ներկայացված դիմումները եղել են իրավական, ապացուցողական հիմքով, եւ քանի որ ՍԴ-ն նախկինում մերժել է այդ դիմումները, կարելի է ենթադրել՝ երկրի թիվ մեկ դատարանը պարզապես աչք է փակել նախորդ բոլոր ընտրախախտումների վրա. համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել հենց Մուկուչյանի խոսքերից: Բայց իրականում պարզ է, որ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ ներկայացված դիմումների հիմնավոր կամ անհիմն լինելը, ապացուցողական հիմքի առկայությունն ամենեւին էլ էական չէ. անկախ ընտրախախտումների վերաբերյալ մատնանշված փաստերից՝ ՍԴ-ն միշտ էլ մերժել է ընդդիմադիրների բողոքները եւ այդպես վարվեց նաեւ երեկ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը