Ուկրաինան արգելել է Ղրիմ մտած նավերի նավաստիների մուտքը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) երեք տարով արգելել է այն նավերի անձնակազմերի մուտքը երկիր, որոնք առանց Կիեւի թույլտվության մտնում են Ղրիմի նավահանգիստներ: Այդ մասին տեղեկացնում է տեսչության մամուլի ծառայությունը: «Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել արգելել այն օտարերկրյա նավերի անձնակազմերի մուտքը Ուկրաինա, որոնք անօրինական եղանակով առեւտրական ուղերթներ են կատարում` մտնելով Ղրիմի նավահանգիստներ», - ասված է հաղորդագրության մեջ:
