Անցնող տասնամյակներին անտեսման եւ արհամարհանքի մեծագույն չափաբաժինը հասավ տպագիր մամուլին, որի եկամուտների հետզհետե նվազման, ինչպես նաեւ նախ հեռուստատեսության, ապա համացանցի հետ անհավասար մրցակցության պայմաններում Հայաստանում բոլորովին զիջեց իր՝ ատենոք ամուր դիրքերը եւ այժմ դարձել է գոյությունը մի կերպ քարշ տվող մեդիամիջոցի: Եվ բնավ պատահական չէ, որ Հայաստանում առհասարակ տիրապետող կարծիք է ձեւավորված, թե «ո՞վ է այսօր թերթ կարդում. ինտերնետը քանի կաՙ թերթերը բոլորովին կմեռնեն վերջին թոշակառուի հետ»: Իմ այս սյունակը թույլ չի տալիս ծավալվելու եւ բացատրելու այն հարակից հանգամանքները, թե իրականում ի՞նչ է կատարվել մեր տպագիր մամուլի հետ, որի օրական միջին ընդհանուր տպաքանակը 1995 թ.ի համեմատ նվազել է 8-9 անգամ, մինչդեռ մամուլի կրպակների թիվն ավելացել է շուրջ 2 անգամ, իսկ թոշակառուն ի վիճակի չէ նույնիսկ շաբաթը 1 անգամ թերթ գնելու:
Կռահում եմ բոլոր առարկությունները, որոնցից գլխավորն անշուշտ լինելու է այնՙ որ ողջ աշխարհում են թերթերը տեղի տալիս համացանցի դիմաց: Բայց մեր երկրի պարագայում համացանցի հաղթարշավով խանդավառներին ուզում եմ հարց տալ. իսկ մերոնք ի՞նչ են կարդում համացանցով. լուրերի վերնագրե՞ր, ինչպես նշում են «Նյու Յորք Թայմզի» խմբագիրները, անպատասխանատու «լրագրողների» հորինած ֆեյքե՞րը, թե՞, օրինակ, Ծիծեռնակաբերդի ֆոնին ցուցադրական սելֆիները ծայրահեղ շպարված կանանց: Ամբողջ երկու դար տպագիր մամուլը տեխնոլոգիական տարբեր զարգացումներից ե՛ւ օգտվել, ե՛ւ վնասել է, եւ այսօր ստիպված է դիմագրավել նորանոր մարտահրավերներ, միշտ պահելով գիտակցությունը, որ թերթի, շաբաթաթերթի կամ ամսագրի ընթերցողը բոլորովին այլ որակի քաղաքացի է:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը