Ադրբեջան է հասել ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ։ Զենքն ու զինտեխնիկան Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Զենքն ու զինտեխնիկան Ադրբեջան է հասել ծովային ճանապարհով, թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնում, սակայն տարածած տեսագրությունում և լուսանկարներում երևում են զրահամեքենաներ։
Բացի այդ, զենքի և ռազմական տեխնիկայի հետ միասին Ադրբեջան են ժամանել նաև ռուսաստանցի մասնագետներ։ Նրանք պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին, թե ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը սկսել է ակտիվորեն ռուսական զենք գնել 2000-ականների սկզբից, 2003թ. Մոսկվան և Բաքուն կնքել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր, որի շրջանակում այնուհետ ստորագրվել են զենքի մասին բազմաթիվ պայմանագրեր։
Ամենախոշոր գործարքը Ադրբեջանը կնքել էր Ռուսաստանի հետ 2010-ին, որի շրջանակում Բաքուն շուրջ 4 միլիարդ դոլարի զենք է ու զինտեխնիկա էր գնել Մոսկվայից, այդ թվում՝ 100 հատ T90C տանկ, մի քանի տասնյակ «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» համակարգեր։ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա:
Բաքվի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցություն հաջող կերպով զարգանում է, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևը: «Մենք մշտական շփումների մեջ ենք գտնվում ռուս գործընկերների հետ: Մասնավորապես, լավ և հաջող կերպով զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասել է Վելիևը՝ մեկնաբանելով Ադրբեջան ռուսական սպառազինության և տեխնիկայի վերջին օրերի մատակարարումները:
Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանի կողմից ստանալու էր սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ, արդեն պարզ էր ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց, երբ Պուտինը Բաքու գործուղվեց հանրահայտ Ռոգոզինին, որն էլ զբաղվում է զենքի առքուվաճառքի գործարքներով:
Ամբողջ խնդիրն այն է, որ այս փուլում Մոսկվան իր ձեռքն է վերցրել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում «դիրիժորի» դերը, և մի կողմից պահում է բանակցողների նկատմամբ ազդեցությունը, մյուս կողմից զինում Ադրբեջանին, ինչն ուղղակիորեն նշանակում է` ճնշել հայկական կողմին:
Ընդ որում` ուշագրավ է, որ ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակի ստացման մասին տեղեկատվությունը ի հայտ է գալիս, փաստորեն, Մոսկվայում կայանալիք եռակող հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ: Խոսքը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` այսօր կայանալիք հանդիպման մասին է:
Այսպիսով, Ռուսաստանը Հայաստանին քաշում է մի վտանգավոր խաղի մեջ: Մի կողմ են դրվում Վիեննայի պահանջները, ու կարծես հայկական կողմն էլ սկսել է դրանց մասին առանձնապես չբարձրաձայնել, ու այս մթնոլորտում Մոսկվան շարունակում է «աջակցել» կողմերին` բանակցությունների կազմակերպման հարցում:
Իսկ Ադրբեջանը, փոխանակ պատժված զգար ապրիլյան պատերազմից հետո` դեռ պարգևատրվում է Մոսկվայի կողմից:
Ահա, թե ինչպես է ստացվում, որ ռազմական հավասարակշռությունը խախտվում է, և խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի` Ռուսաստանի թեթև ձեռքով:
Թամար Բագրատունի
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը