«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՔԾ-ի և ԴԱՀԿ-ի միջև միջգերատեսչական պայքար է սկսվել, որը գնալով բացահայտ դրսևորումներ է ստանում: Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ իրենց մոտ ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյա Գրիգոր Սարգսյանի կողմից կատարված յուրացումների փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Ժամեր անց հաղորդագրություն տարածեց ԴԱՀԿ-ն՝ շեշտելով, որ Գրիգոր Սարգսյանն իրենց նախկին աշխատակիցն է, որը դեռ 2014թ. ազատվել է ծառայությունից:
Ավելին՝ ԴԱՀԿ-ն իր հայտարարության մեջ ՀՔԾ-ին հատուկ կոչ էր արել. «Հաղորդագրություն տարածելիս հանրությանը տրամադրել լիարժեք և հնարավոր տարըմբռնման տեղիք չտվող տեղեկատվություն»: Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ պետական երկու գերատեսչությունները միմյանց դեմ բացահայտ պայքար են տանում՝ պաշտոնական հաղորդագրություններ տարածելով. մի երևույթ, որին ականատես ենք եղել նաև այլ պետական մարմինների դեպքում. հիմնականում դատախազություն-քննչական-ոստիկանություն հարթությունում»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը