Ղպտիների եկեղեցու վրա հարձակումից հետո Հռոմի Պապն այցելում է Եգիպտոս

Ամերիկայի ձայն Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երկօրյա այցով ժամանում է Եգիպտոս ուրբաթ օրը: Փողոցներում անվտանգության մարմինները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ: Այցը տեղի է ունենում ԴԱԵՇ-ի կողմից Եգիպտոսի ամենամեծ քրիստոնյա կրոնական փոքրամասնության՝ ղպտիների եկեղեցու վրա հարձակումներից հետո, որի արդյունքում զոհվել է 40 մարդ: Հարձակումներից հետո Վատիկանը հրաժարվել է չեղյալ հայտարարել Հռոմ Պապի այցը և տրամադրել համապատասխան զրահապատ ավտոմեքենա: Հասարակության մի հատվածը մտահոգություն է հայտնում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի անվտանգության հետ կապված, սակայն մյուս հատվածն այն դիտարկում է որպես իրավիճակի բարելավման ցուցանիշ: «Հույս ունեինք, որ այցը տեղի կունենար ավելի լավ հանգամանքներում, սակայն հարգում ենք նրան, որ չեղյալ չհայտարարեց այցելությունը: Նա տեղյակ է, որ խաղաղության ու սիրո մասին իր ուղերձը կարևոր է Եգիպտոսի ժողովրդի համար»,- ասում է տեղի կրպակատեր Սաբեր Ղեբրիալ Այոբը: Եգիպտոսի բնակչույան 90 միլիոնից 10 միլիոնը ղպտիներ են: Մերձավոր Արևելքում, սակայն, քրիստոնյա բնակչության թիվը գնալով նվազում է: ԴԱԵՇ-ի պատճառով նրանց զգալի հատվածը լքել է Սիրիան և Իրաքը վերջին տարիներին: Եգիպտոսում սակայն քրիստոնյաների խնդիրները կապված են տնտեսական և քաղաքական որոշ խտրականության հետ: «Մենք կորցրել ենք շատ իրավունքներ: Եգիպտոսում մենք կարևոր խնդիրներ չենք լուծում և ենթարկվում ենք խտրականության իշխանությունների կողմից: Մենք շատ դժվարությունների ու ճնշումների ենք ենթարկվում»,- ասում է տեղի առևտրական Մագեդ Թաքավի Ֆախրը: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատրաստվում է հանդիպել Եգիպտոսի քաղաքական և հոգևոր վերնախավի հետ, ինչպես նաև հանդիպել հանրությանը Կահիրեի մարզադաշտում: Նա խոստացել է նպաստել կրոնական հանդուրժողականությանը Եգիպտոսում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
«Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր․ Էլինար Վարդանյան Նիկո՛լ, դե հենց հիմա հասի Մոսկվա․․․ քեզ ասելիք ունեն․ Արամ Սարգսյան (video) «Այ էշ գզող ձիշովկա», Գագիկ Ծառուկյանին ես ծաղրու՞մ․ Հովհաննես Շահինյան (video) Էս 7-8 տարիա մենակ տալիս ա, ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, որ․․․ հարցում (video) Փաշինյանն ուղեղից քյասիբ է․ Հարցում (video) Թող պատերազմ լինի, դու գնա՛․ Սյունեցին՝ Փաշինյանին (video) «Արա՛, քո տղու համար հազարավոր տղերքի զոհեցիր, որ էսօր ուրիշի տղերքի վրա գնա՞ս»․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Հոխորտում ա ու խռխռում․ Նիկոլի վերջին քարոզարշավը»․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկո՛լ, ուրա՞ արա 20 մլն եվրոն. Ստեփան Սամվելյան (video) «Դու ամոթ ունե՞ս, այ տգե՜տ»․ Արամ Սարգսյանը փաստերով մերկացրեց Նիկոլի խայտառակությունը (video) Փաշինյանը շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման՝ բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին. քաղաքագետ Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Արտառոց ոչինչ չկա, դպրոցական հրմշտոց է եղել. պարզապես այս աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել տնօրեն. Կարբիի դպրոցի տնօրեն Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ Էլեկտրաէներգիայի անջատումներ «Վարչական ռեսուրսի չարաշահում». «Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ, Փաշինյանն է այսօր այնտեղ ՔՊ-ի խայտառակ ընտրախախտումների մասին․․․ (video) Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյան, եթե ասում ես ռուսներն են մեղավոր՝ դու՛ պայքարիր Արցախի համար Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am