«Պլագիատը՝ ուրիշի ուղեղի արդյունքը գողանալը, սղոցում է մեր տնտեսության հիմքերը»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։ – Պարոն Խուրշուդյան, 7-8 ամիս է, ինչ նոր վարչապետ ունենք, որ իր թիմակիցներով փորձում է վերականգնել, վերակառուցել մեր տնտեսությունը: Ի՞նչ եք կարծում, այս ժամանակաշրջանը շատ չէ՞ր, որ նա տրամադրեց տնտեսության ախտորոշման վրա: Եվ, ընդհանրապես, չե՞նք դանդաղում: – Լճացված վիճակից դուրս գալն ամենադժվար բանն է, որովհետև եթե մի քիչ ուժեղ թափահարես, կարող ես խորասուզվել: Մի քանի երկարաժամկետ գործոններ կան, որոնք զգուշավորություն են պահանջում: Օրինա՝ կրթությունը: Նույնիսկ փող բերելը բավարար չէ տնտեսությունը կարգավորելու համար: Որովհետև մի բիզնեսը կուժեղացնես, մեկ ուրիշը մրցակցության հետևանքով կտուժի, եթե կապիտալն ու ընդհանուր աշխատուժն իրար հետ չհամադրվեն: Իսկ մեր կրթությունը շատ երկար ժամանակ է, ինչ գտնվում է բարձիթողի վիճակում: Եվ չեմ էլ տեսնում հնարավորություն, որ կարելի է այս ոլորտը նույն կերպ թափ տալ: Մինչդեռ տնտեսության երկարաժամկետ հիմքը կրթությունն է: – Կրթություն ասելով ի՞նչ նկատի ունեք. նոր տեխնոլոգիանե՞ր, նոր գիտելիքնե՞ր, նոր տնտեսական մտածողությո՞ւն… – Ո՛չ միայն: Ե՛վ ձեր թվարկած ուղղությունները, որոնք պետք է առաջ մղեն բիզնեսը, և՛ սոցիալական, այն է` հումանիտար գիտությունները: Սոցիալական գիտությունների ոլորտում տեղի է ունենում կարծես գիտությունից հեռու ինչ-որ բան: Կոպիտ եթե արտահայտվեմ` միջնադարյան վիճակ է ուղղակի: Երբ նայում ես գիտական աշխատանքները, ասես շարադրություններ լինեն, որոնք միջազգային գիտելիքի մրցակցային դաշտ հենց մտնեն, պարզապես կնետվեն աղբամանը: – Իսկ գիտության այս ոլորտներն ինչպե՞ս կարող են ազդել տնտեսության զարգացման վրա: – Մեծագույն խնդիրը պլագիատն է՝ գրագողությունը: Եվ մեր երկրում ձևավորված համակարգը հենց խթանում է պլագիատը: Այսինքն՝ ուսանողին թույլատրվում է արտագրել և արտագրելով ստանալ գնահատական: Ապա՝ դիպլոմ: Եվ հետո այս երևույթը տեղափոխվում է նրա աշխատավայր. նա սովորում է վերցնել ուրիշի աշխատանքը ու ներկայացնել որպես իրենը: Որովհետև նա ինքնուրույն աշխատել չի սովորել, ընդհանրապես չգիտի, թե դա ինչ է: Եվ այս ամենին զուգահեռ մենք ունենք պայծառ երիտասարդներ, որ կարողանում են աշխատաշուկայում արդյունք ապահովել: Իսկ առաջինները, քանի որ հմտացած են գողության մեջ, գողանում են այս մարդկանց արածը ու առաջ են գնում: Երկրորդներին այլևս բան չի մնում անել, քան դռները փակել ու ցտեսություն ասել հայրենիքին: – Այսինքն` մեր երկրում գողությունը սկսվում է կրթությունից, հիմքը կրթության մեջ է, որքան էլ տարօրինակ հնչի: – Այո՛, ուղեղի, գիտելիքի գողությունը կամ ուրիշի արածը սեփականելը դառնում է արդեն մտածողություն: Ընդ որում, դա միայն ուսանողների մակարդակով չէ, որ տեղի է ունենում: Նաև դասախոսներն են այդպես վարվում: Մենք ունենք դասախոսներ, որոնք դոկտորական են պաշտպանել՝ գողանոլով ուրիշի աշխատանքը: Նման մարդիկ պարզապես պետք է դուրս վռնդվեն համակարգից: – Չէ, մենք լավ էլ ընդունում ենք նրանց… – Մենք ընդունում ենք նրանց, պահում ենք, նրանք էլ շարունակում են վերարտադրվել: – Ո՞րն է լուծումը: – Ես լուծումը չգիտեմ: Գուցե պետք է որոշենք ու ասենք` եկեք բոլոր 40 տարի առաջվա գիտական թեզերը չեղյալ համարենք: Իհարկե, կան նաև արժանի աշխատանքներ դրանց մեջ: Բայց ուրիշ ի՞նչ կերպ վարվենք: Բանն այն է, որ թացն ու չորն այնքան են խառնվել, որ տարանջատել հնարավոր չէ: Եվ երբ հարցը փորձ է արվում սկզբունքորեն դնել, և քանի որ այս դեպքում գործ ենք ունենալու անհատների, նույնն է թե մարդկային ճակատագրերի հետ, ասում ենք՝ բա մեղք չէ՞: Սակայն, հակընդեմ հարցն էլ պետք է հնչեցնենք` իսկ այս երկիրը մեղք չէ՞: Հիմա մեր երկրում ինչո՞ւ «չի աշխատում», այսպես ասած, տնտեսական այդ ցնցումը: Որովհետև տնտեսությունը սովորաբար հիմնվում է արտադրողականության վրա: Իսկ արտադրողական ոլորտը կպած է գիտելիքին: Ցանկացած ունակ մարդ աշխատում է, երբ զգում է սոցիալական արդարությունը: Հենց չզգաց, իր կարողությունը չի կիրառի: Եվ բոլոր ոլորտներում է այդպես: – Մեր երկրում նաև նոր դպրոցներ են հիմնվում` ԱՅԲ-ը, Դիլիջանի միջազգային դպրոցը, դրանց կարգախոսն այն է, որ երեխան ինքնուրույն մտածել սովորի: Սրանք ինչ-որ փոփոխություն չե՞ն կարող մտցենել իրավիճակի մեջ: – Կարող են: Բայց մյուս կողմն էլ իր հմտություններն է զարգացնում գողանալու մեջ: Միայն ձեր թվարկածները չեն. մեր հներից էլ լավ դպրոցներ կան` ֆիզմաթը և այլն: Այս դպրոցներում երեխաները տեսնում են, որ կա մրցակցային միջավայր, որ իրենք պետք է սովորեն, որպեսզի առաջ գնան ու հաջողության հասնեն: Բայց խնդիրն այն է, որ մտնելով կյանք, նրանք չունեն պաշտպանական հմտություններ: Նույնն էլ արտասահմանում սովորած երիտասարդների պարագայում է: Երբ վերջիններս մտնում են հատկապես մասնավոր հատված, տեսնում են, թե ինչ է կատարվում այստեղ: Ու չեն կարողանում ո՛չ իրենք իրենց և ո՛չ էլ իրենց արածը պաշտպանել: Եվ… պարզապես թողնում-գնում են երկրից»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես» Ի՞նչ են արել այդ նախարարները, որ դրանց միլիոններով պարգևատրում են․ քաղաքացի (video) «Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր․ Էլինար Վարդանյան Նիկո՛լ, դե հենց հիմա հասի Մոսկվա․․․ քեզ ասելիք ունեն․ Արամ Սարգսյան (video) «Այ էշ գզող ձիշովկա», Գագիկ Ծառուկյանին ես ծաղրու՞մ․ Հովհաննես Շահինյան (video) Էս 7-8 տարիա մենակ տալիս ա, ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, որ․․․ հարցում (video) Փաշինյանն ուղեղից քյասիբ է․ Հարցում (video) Թող պատերազմ լինի, դու գնա՛․ Սյունեցին՝ Փաշինյանին (video) «Արա՛, քո տղու համար հազարավոր տղերքի զոհեցիր, որ էսօր ուրիշի տղերքի վրա գնա՞ս»․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am