Մայիս ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է 9.60C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` 8.20C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով 10.90C: Միջին ամսական ջերմաստիճանն առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում Արագածոտնի նախալեռներում` +17…+180C: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում՝ +8…+100C, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է` -0.50C, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է: Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը 150C բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը 100C բարձր: Չնայած ջերմաստիճանային ֆոնն ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև -8…-100C: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև -10C, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35…+380C (Արմավիր, Մեղրի): Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են` միջինը 8-100C, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-220C: Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով: Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով: Արևափայլի տևողությունն ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր): Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92 մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում՝ 120-130 մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50 մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում: Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010 թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման: Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989 թթ, երբ տեղումների քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս: Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր: Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունն ամենացածրն է` 52-55%: Մայիսին ամպրոպային գործունեությունն ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13 օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը` միջինն ամիսը 1-3 օր, Տաշիրում՝ 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը, արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը` օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան` լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր․ Էլինար Վարդանյան Նիկո՛լ, դե հենց հիմա հասի Մոսկվա․․․ քեզ ասելիք ունեն․ Արամ Սարգսյան (video) «Այ էշ գզող ձիշովկա», Գագիկ Ծառուկյանին ես ծաղրու՞մ․ Հովհաննես Շահինյան (video) Էս 7-8 տարիա մենակ տալիս ա, ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, որ․․․ հարցում (video) Փաշինյանն ուղեղից քյասիբ է․ Հարցում (video) Թող պատերազմ լինի, դու գնա՛․ Սյունեցին՝ Փաշինյանին (video) «Արա՛, քո տղու համար հազարավոր տղերքի զոհեցիր, որ էսօր ուրիշի տղերքի վրա գնա՞ս»․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Հոխորտում ա ու խռխռում․ Նիկոլի վերջին քարոզարշավը»․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկո՛լ, ուրա՞ արա 20 մլն եվրոն. Ստեփան Սամվելյան (video) «Դու ամոթ ունե՞ս, այ տգե՜տ»․ Արամ Սարգսյանը փաստերով մերկացրեց Նիկոլի խայտառակությունը (video) Փաշինյանը շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման՝ բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին. քաղաքագետ Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Արտառոց ոչինչ չկա, դպրոցական հրմշտոց է եղել. պարզապես այս աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել տնօրեն. Կարբիի դպրոցի տնօրեն Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ Էլեկտրաէներգիայի անջատումներ «Վարչական ռեսուրսի չարաշահում». «Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ, Փաշինյանն է այսօր այնտեղ ՔՊ-ի խայտառակ ընտրախախտումների մասին․․․ (video) Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյան, եթե ասում ես ռուսներն են մեղավոր՝ դու՛ պայքարիր Արցախի համար Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am