«Ժամանակ»-ում կարդում ենք. «ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Բանն այն է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Մամոյանը ԱԺ չի գնալու։ Նա ապրիլի 2-ին ստացել էր 5612 ձայն, իսկ ՀՀ ՎՊ առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը՝ 5104 ձայն։
Հիշեցնենք, որ Մամոյանը 2012-ին Նոր Նորքում 19 հազար ձայն էր հավաքել, սակայն այն ժամանակ նրա փոխարեն պատգամավոր դարձավ Հայկ Խաչատրյանը։ Հիմա էլ Մամոյանը ԱԺ չի գնում՝ Գագիկ Ծառուկյանի միանձնյա որոշման արդյունքում»։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ընտրություններից առաջ Ծառուկյանը Մամոյանին ասել է, որ օգնի իր ազգականին՝ Արտյոմ Ծառուկյանի։ Մամոյանը խոստացել էր, որ կօգնի, սակայն արդյունքում կրտսեր Ծառուկյանը ավելի քիչ ձայն է հավաքել, քան Մամոյանը, ինչից էլ Ծառուկյանը դժգոհ է մնացել։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է նրան, որ Արթուր Մամոյանը որոշել է առհասարակ կապերը խզել ԲՀԿ-ի հետ և կուսակցությունից դուրս գալու դիմում գրել»։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը