Հրապարակը գրում է.Երեկ, կառավարության նիստի ժամանակ վարչապետի մի դիտարկումը հաստատեցին լուրերը, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում։ Կարեն Կարապետյանը խիստ դիտողություն է արել անտառահատումների եւ ապօրինի ծառահատումների հետ կապված եւ նշել․ «Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար եւ այդ պատճառով հանձնարարում եմ գյուղատնտեսության նախարարին երկամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառներում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման եւ վերականգնման դերը: Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կարգավորման ուղղությամբ հստակ առաջարկությունների եւ գործողությունների ծրագիր»։ Այս հայտարարության ներքո պետք է հասկանալ, որ Մ․ Մաթեւոսյանը շուտով պաշտոնանկ կարվի։ Չնայած կառավարությունում գիտեն, որ Մաթեւոսյանը մասնակից չէ ապօրինի անտառահատումներին եւ դրանից ոչ մի օգուտ չունի, բայց փոխարենը մարզային անտառապետերն են անպատիժ գործում՝ անտառի հաշվին հարստանալով։ Մարտուն Մաթեւոսյանը, ի դեպ, նվիրյալ ՀՅԴ-ականներից է եւ Դաշնակցության ցուցակով Լոռվա մարզում ԱԺ պատգամավորության ռեյտինգային թեկնածուներից էր, սակայն չանցավ խորհրդարան։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը