«Ժողովուրդը» գրում է. «Մինչ տարբեր տրամաչափի եվրոչինովնիկներ հայտարարում են Ադրբեջանի հետ առանց վիզայի ռեժիմի անցման հեռանկարի հավանականության մասին, մինչ Եվրամիության երկրները մանդատ են տալիս՝ Ադրբեջանի հետ համապարփակ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցելու համար, այդ երկիրը, դեռեւս խորհրդային տարիներին հայտնի կարգախոսի բառերով ասած, «լայն քայլերով» գնում է դեպի բռնապետություն: Ի թիվս մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ակնհայտ ոտնահարման այլ աղաղակող դեպքերի, Ալիեւի վարչակազմը հիմա էլ դատական կարգով է ձեռնամուխ եղել իր համար անցանկալի էլեկտրոնային լրատվամիջոցները լռեցնելուն: Մասնավորապես երեկ Բաքվի Սեբայիլի շրջանային դատարանը սկսել է քննել տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության կենտրոնի հայցը, որով կառավարությունը պահանջում է արգելափակել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի էլեկտրոնային էջը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը