Թրամփը «չունի ոչ մի քաղաքականություն».Ասադ
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չունի ոչ մի քաղաքականություն:ԱՄՆ նախագահը ոչ մի քաղաքականություն չունի: Կան քաղաքականություններ, մշակված ամերիկյան ինստիտուտների կողմից, որոնք վերահսկում են ամերիկյան ռեժիմը. հետախուզական ծառայությունները, Պենտագոնը, զենքերի խոշոր ֆիրմաները և նավթային ընկերությունները, ինչպես նաև ֆինանսական հաստատությունները, ավելացած որոշ այլ լոբբիներ, որոնք ազդեցություն են գործում ամերիկյան որոշումների կայացման մեջ»,- TeleSUR հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Թրամփի քաղաքականությունը աշխարհում և Սիրիայի հարցում: Ասադը նշել է, որ Թրամփի արտաքին քաղաքականության գնահատումը հանդիսանում է ժամանակի կորուստ, քանի որ Թրամփը կատարում է այն, ինչ նրան ասում են անել այդ ինստիտուտները:
