Թրամփը ցանկանում է 1 միլիարդ դոլար ստանալ Հրվ Կորեայից
Reuters գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ,որ Հարավային Կորեան պետք է 1 միլիարդ դոլար վճարի ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանական համակարգերի տեղակայման դիմաց: «Ես տեղեկացրել եմ Հարավային Կորեայի իշխանություններին, որ վատ չէր լինի, եթե նրանք վճարեին: Այդ համակարգի գինը 1 միլիարդ դոլար է: Այն ֆենոմենալ է ու հրթիռները խոցում է հենց օդում:Ցանկանում եմ վերանայել կամ խզել ազատ առևտրի մասին համաձայնագիրը Հարավային Կորեայի հետ»,-նշել է Թրամփը: Պաշտոնական Սեուլն արձագանքել է Թրամփի հայտարարությանը՝ նշելով, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի համար պետք է վճարի Միացյալ Նահանգները:
