«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցանկը:
Պատկերը բավական հետաքրքիր է. առաջին տեղը կրկին զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը ՀՀ պետբյուջե վճարել է 16 մլրդ 843 մլն 298 հազար դրամ:
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Գրանդ Տոբակո» հայ կանադական ՀՁ-ն, որը տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը. այս տարի նրանք պետական բյուջե վճարել են 5 մլրդ 479 մլն 405 հազար դրամ, բայց սա հիմնականում այն բանի հետեւանքով, որ հունվարից բարձրացավ ակցիզային հարկը:
Ցանկի երրորդ տեղն է զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե վճարել է 4 մլրդ 702 մլն 117 հազար դրամ:
Ի դեպ, այս ընկերությունն էլ անցած տարվա առաջին եռամսյակում զբաղեցնում էր ցանկի 11-րդ հորիզոնականը` վճարելով 1 մլրդ 990 մլն 540 հազար դրամ: Ուշագրավ մեկ փաստ եւս. Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, որ նախորդ տարի երրորդ հարկատուն էր, այս տարի հայտնվել է հինգերորդ տեղում՝ վճարելով 4 մլրդ 112 մլն 21 հազար դրամ»:
Ամբողջությամբկարողեքկարդալ«Ժողովուրդ» թերթիայսօրվահամարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը