Սերժ Սարգսյանը խորացրել է կասկածները

Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում  Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ իր ելույթում շոշափել է  տարբեր ոլորտների խնդիրներն ու սահմանել քաղաքական առաջիկա տարիների հստակ ուղենիշներ: Նա արել է մի շարք հայտարարություններ, թեեւ ելույթն ամբողջությամբ կարելի է նախընտրական ու ծրագրային համարել: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ: Նա խոսել է անելիքների մասին, այն մասին, որ  վաղվա օրն այսօրվանից լավը լինի, որ կյանքը բարելավվի, որ մեր երկիրը դառնա ավելի կազմակերպված, ավելի կայուն, ավելի գրավիչ թե՛  հայրենակիցների, թե՛ օտարազգիների համար: << Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին: Այնպիսի Հայաստան, որը դեպի իրեն կձգի օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ու նրանք հպարտությամբ բոլոր պատեհ առիթներով այլոց մոտ կարտաբերեն «Հայաստան» անունը>> շենշող խոսքեր է շռայլել նախագահը: Սակայն ելությի կարեւորագույն շեշտադրումը վարչական ապարատի վերաբերյալ ուղերձներն են, որոնք,  ըստ էության, խուճապ առաջացնող են: Սարգսյանը հորդորել է  ժամանակից շուտ չտրվել նախընտրական պայքարի գայթակղությանը,մամուլի էջերում միմյանց դեմ պայքար չծավալել, դավեր չնյութել, հակառակ դեպքում կարող են հեռացվել: Իրականության արձանագրումով Սերժ Սարգսյանը նախատել է, թե  համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա, ինչպես նաեւ զգուշացրել է, որ  «վերևում» պատասխանատվությունից խուսափող և քննադատությունից վախեցող չկա.<<Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց>>:  Անհավասարություն, անարդարություն, անպատժելիություն, հիասթափված ժողովուրդ, աղքատություն, արտագաղթ՝ սրանք ըստ նրա՝ ցանկացած պետության, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերներ են: <<Մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաններ, այլ՝ ամեն գնով այդ ծրագրերն իրականացնող չինովնիկներ>>: Ուստի թիմին հորդորել է իրենց գործով զբաղվել.<<Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը: Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Ես կարծում եմ, որ իմ ասածը դուք շատ ճիշտ եք ընկալում», ասել է նա:  Զարմանալին, թերեւս ,այն է, որ մի կողմից Սարգսյանը վարչական ապարատին հորդոել է հանդարտություն պահել, վեր կանգնել ներկուսակցական, ներթիմային ինտրիգներից ու լծվել հանրօգուտ  գործին, բայց մյուս հայտարարությամբ թիմին դրել անհանգիստ, խուճապային վիճակում՝ ասելո, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ: <<Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ: Մենք որպես իշխող քաղաքական ուժ՝ կրում ենք նաև լրացուցիչ պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար: Ընտրությունները պետք է լինեն օրինակելի: Սա առաջին հերթին պետք է մեր ժողովրդին և պետությանը, բայց չպետք է մոռանալ, որ դրանով պայմանավորվելու է նաև մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: …Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք: Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց՝ կրկնապատկված եռանդով և պատասխանատվությամբ>>: Իհարկե, մի քիչ դժվար է հավատալ, որ նման անորոշության դեպքում ՀՀԿ-ում անդորր կպահպանվի, ավելին, արդեն իսկ սկսվել են ընտրական ցուցակում տեղ զբաղեցնելու ՀՀԿ-ական խժդժությունները, օրենսդիրները՝ կանայք, թե տղամարդիկ ապագա մանդատի հարցով դռներ չեն մնում, որ չեն թակում, բարեխոսներ ու բանագնացներ գտնում, իսկ հաճախ էլ այդ պայքարը տեղափոխում մամուլի էջեր, միմյանց դեմ կոմպրոմատներ հավաքելու, իրենց անձը մյուսներից կարեւորելու: Միով բանիվ Սերժ Սարգսյանի ելույթը ոչ այնքան հեռացող, որքան մնացող նախագահի ելույթ է եղել: Թեպետ,  նա բացատրել է, որ ինչպես պատասխանատվություն է կրել Սահմանադրությունը փոխելու, այնպիսի պատասխանատվություն էլ ստանձնում է այն կյանքի կոչելու համար, ու այս նպատակով է, որ ուղերձ է հղել թիմին, սակայն չի հստակեցրել իր պատասխանատվության սահմանը, հակառակը ակնակել, որ առաջիկա տարիներին էլ իշխանության դերակատարն ինքն է լինելու, ուստի հորդորել է թիմին <<խաղեր չտալ>>, պահել իրենց հնազանդ:Ու թեեւ  գրեթե բաց տեքստով հայտարարել է քաղաքական սերնդափոխության մասին եւ այս համատեքստում ակնարկել , որ «մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում և պետական մարմինների լիազորությունների էական վերաբաշխում>>, այդուհանդերձ չի հստակեցրել, թե որն է լինելու իր դերակատարումը այդ վերադասավորումներից հետո՝ ըստ էության խորացնելով իր քաղաքական ապագայի վերաբերյալ գոյություն ունեցող կասկածները: Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am