Իլհամ Ալիևի իրանական այցի ժամանակ կստորագրվեն մի շարք համաձայնագրեր
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իրանական այցը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի քարտուղար Հուսեին Ջաբիրի Անսարին։ «Այցի հստակ ժամկետն ու ծրագիրը հայտնի կդառնան դրա նախօրեին։ Հարևան երկրների հետ մեր կապերը հենված են ընդհանուր պատմական արմատների վրա։ Այդ կապերն ու համագործակցությունը շարունակվում են՝ հաշվի առնելով ընդհանուր շահերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
