Կիեւում ակտիվիստները ներխուժել են Ուկրաինայի արդարադատության նախարարության շենք
Կիեւում ակտիվիստները ներխուժել են Ուկրաինայի արդարադատության նախարարության շենք եւ պահանջել են կալանքի տակ առնել Ռուսաստանի «Սբերբանկի» հաշիվներում եղած 8 մլրդ գրիվենը եւ հետ վերցնել Ուկրաինայում գործունեություն ծավալելու բանկի արտոնագիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Սվոբոդա» համաուկրաինական միավորման անդամ Ալեքսանդր Արոնեցը։ Ցուցարարների մոտ է դուրս եկել փոխնախարար Սերգեյ Շկլյարը, ով խոստացել է աշխատանքային խումբ ստեղծել «Սբերբանկի» շուրջ տիրող իրավիճակը պարզաբանելու համար։
