Ամերիկյան հրթիռը ուղարկվել է Կուբա
The Wall Street Journal-ը գրում է ,որ ամերիկյան Hellfire հրթիռը 2014 թվականին սխալմամբ ուղարկվել է Կուբա: Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար նախատեսված զենքն անհայտ հանգամանքներում հայտնվել է ԱՄՆ-ի հարևան կղզում: ԱՄՆ-ի իշխանությունները մեկ տարվա ընթացքում փորձել են Կուբայի իշխանություններին համոզել վերադարձնել հրթիռը, պնդում է պարբերականը՝ իր աղբյուրների հղումով: Ամերիկացի մասնագետները նաև քննում են զենքի՝ Կուբա հասնելու ճանապարհները: Վարկածների թվում է նաև հանցագործների կամ լրտեսների գործունեությունը։
