ՕՊԷՔ-ը պատրաստ է նույնիսկ առանց Ռուսաստանի երկարացնել համաձայնագիրը
ՕՊԷՔ-ը կարող է որոշում ընդունել նավթի հասույթի կրճատման համաձայնագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, նույնիսկ եթե Ռուսաստանը հրաժարվի գործարքի երկարացումից: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Անգոլայի նավթի նախարար Խոսե Մարիա Բոտելիո դե Վասկոնսելոսը: Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՕՊԷՔ-ը կարողանա երկարացնել նավթի հանույթի կրճատման համաձայնությունների գործողության ժամկետը, եթե ՌԴ-ն հրաժարվի դրանից, նա դրական պատասխան է տվել: «Այո՛, ես կարծում եմ՝ դա հնարավոր է»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
