Այսօր տեղ ունեցավ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում հայաստանյան մասնակցությանը նվիրված պաշտոնական մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մրցութային «Fly with me» երգի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը:
Արծվիկը շատ ոգեւորված է մրցույթից առաջ: Նրա համար այս մրցույթին մասնակցելը մեծ երազանք է եղել, եւ Հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծում տարած հաղթանակի շնորհիվ կիրականացնի այն,լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կիսվեց իր սպասումներով:
«Մինչեւ հիմա հավատս չի գալիս, որ ես հաղթել եմ եւ գնում եմ ներկայացնելու Հայաստանը: Դա ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է: Ամեն ինչ անելու եմ, մեր թիմն ամեն ինչ անում է, որ լավ ներկայացնենք Հայաստանը Կիեւում»,- ասաց նա:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հայկական պատվիրակությունը շատ մեծ ոգևորությամբ նախապատրաստվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին, հավատացնում է հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը և հավելում. «Սա մի նախագիծ է, երբ երեք ամիս շարունակվող մրցույթի արդյունքում հաղթում է մի երգչուհի, որին թիմը չի ճանաչում, բայց հրաշալի հնարավորություն է ընձեռում ստեղծելու միջազգային կարիերա:
Խոսելով կատարման բեմադրական մասից՝ Գոհար Գասպարյանը նկատում է՝ դեռևս «Եվրատեսիլի» օրագրից հանրությունն իրազեկ էր, որ այս տարի նույնպես բազմակողմ համագործակցության արդյունքում հնարավոր է լինելու ստանալ բեմադրական հիանալի գաղափար. «Շատ կուզենայինք աշխատել հայ մասնագետի հետ, սակայն դեռևս չենք հանդիպել այնպիսի մարդու կամ մարդկանց, կամ խմբի, որը մի շարք հանգամանքերի ի մի բերմամբ՝ կարողանա ստանալ մեր ակնկալած արդյունքը: Եվրատեսիլյան բեմի վրա ամեն վայրկյանը հաշվի է առնված, և սա, կարծում եմ, արդեն իսկ կարևորագույն հանգամանք է մաքսիմում կատարյալ արդյունք պատրաստելու և ցուցադրելու համար»:
Ինչպես հայտնի է, Արծվիկն Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք մրցույթում ներկայանալու է «Fly with Me» երգով: Ստեղծագործության երաժշտության հեղինակներն են Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյանները, խոսքերի հեղինակները՝ Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը: Լիլիթ Նավասարդյանն ընդգծում է, որ ամեն ինչ արել են, որպեսզի երգի միջոցով հնարավոր լինի ցուցադրել Արծվիկի ողջ տաղանդը:
«Ինձ շատ ոգեշնչեց Արծվիկի ձայնը, նրա ձայնի մեջ առկա էթնիկ հնչերանգները, որոնք հիմք դարձան: Երգը հետաքրքիր է նաեւ նրանով, որ դրանում կարծես քամիներ լինեն մոլորակի բոլոր մասերից. կան սլավոնական էլեմենտներ, շատերը նկատել են, որ ասիական՝ չինական էլեմենտներ կան, կան աֆրիկյան էլեմենտներ, բայց գլխավորը ինչի վրա կառուցվել է երգը, հայկական յարխուշտան է: Հայկական յարխուշտայի ռիթմն է օգտագործվել»,- ասաց նա:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը