ԱՄՆ դեսպանը Պոլսո պատրիարքարան է այցելել
Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը հայտնում է,որ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը և գլխավոր հյուպատոս Ջենիֆեր Դեյվիսը Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպել են պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Նա ցանկություն է հայտնել Աթեշյանից տեղեկանալ թուրքահայ համայնքի կյանքին առնչվող հարցերից:
