Այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հոր՝ Ալեքսանդր Աբաջյանի մասնակցությամբ բացվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի N 147 ավագ դպրոցի այն ցուցանակը, որով ազդարարվում էր, որ այսուհետ նշված դպրոցը կոչվելու է դպրոցի շրջանավարտ, Արցախի հերոս, հայրենիքի համար կյանքը զոհաբերած Ռոբերտ Աբաջյանի անունով։ Բացմանը ներկա էին դպրոցի սաները, ուսուցչական կազմը, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, հերոսի ծնողները, բարեկամները, մարտական ընկերները, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Դպրոցի բակում հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրԱրթուր Ալեքսանյանի հովանավորությամբ տեղադրվել է նաև խորհրդանշանական խաչքար, կառուցվել ցայտաղբյուր։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը