Տուժողին սպառնացել էին, որ հրացանը չբերելու դեպքում ծառից կկախեն ու կբռնաբարեն

Տուժողը մի քանի անգամ փոխել է ցուցմունքները, իր մի ցուցմունքում էլ ասել էր. «Տեսա, որ Մարզպետը ձախ ձեռքով դանակով հարվածեց որովայնիս, հարվածելուց հետո տեսա, որ հագուստիս վրա ինչ-որ բան կախվեց» Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Մարզպետ Մեժլումյանի արդարացման դատավճիռը հրապարակելիս, գնահատելով երեք հատորանոց գործում դրված ապացույցները, արձանագրել էր, որ դատաքննությամբ ձեռք չի բերվել որեւէ ուղղակի ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ տուժող Աշոտ Խաչատրյանին ծանր մարմնական վնասվածք է պատճառել ամբաստանյալ Մ. Մեժլումյանը: «Թե տուժողը եւ թե վկաները նշում են, որ իր իսկ դանակով ինքն իրեն հարվածել եւ վնասվածք է պատճառել տուժող Աշոտ Խաչատրյանը: Տուժողը նախաքննության ընթացքում մի քանի անգամ փոխել է ցուցմունքները` ներկայացնելով իրար հակասող տվյալներ: Ընդ որում` ինքն իրեն վնասելու մասին տուժողը հայտնել է դեռեւս դեպքի օրը` հիվանդանոցում: Սակայն որեւէ անգամ Մարզպետ Մեժլումյանին չի մատնանշել` որպես իրեն մարմնական վնասվածք պատճառողի: Ավելին` հայտնել է, որ իրեն դանակով հարվածել է Սամվել Առուստամյանը: Սակայն հետագայում հերքել է իր ասածը եւ դատաքննությամբ հայտնել, որ ինքն է իրեն մարմնական վնասվածք պատճառել, որպեսզի Սամվելն ու իր ընկերները, կատարված գողության պատճառով, չիրագործեն իրեն անարգելու վերաբերյալ իրենց սպառնալիքը»,- արձանագրել էր դատարանը: Վկաներից շատերը դատարանում նշել էին, որ Մ. Մեժլումյանի ձեռքին դեպքից հետո եղել է դանակ, որը նա նետել է ձորը: Մի քանիսի ցուցմունքով, Մարզպետը դանակը վերցրել էր գետնից: Ի դեպ, վկաներից շատերը դեպքի վայրում գտնվելու մասին, ըստ դատարանի, տվել էին իրարամերժ ցուցմունքներ: Գործով տուժող Աշոտ Խաչատրյանը «Արդամ» կոչվող հանդամասում ունի ֆերմա եւ անասնապահությամբ է զբաղվում: 2015թ. նոյեմբերի 17-ին, ժամը 10-ի կողմերը, իր հարեւան Սամվել Առուստամյանը հայտնել է, որ իր բնակատեղիից կորել է կացինը, մուրճն ու հրացանը: Ըստ տուժողի ցուցմունքի, դեպքից առաջ նա մի քանի անգամ տեսել է իր համագյուղացի Ծատուրյան Արմանին, որը մտել է Սամվելի ֆերմա, հրացանով կրակել Սամվելի աքլորին ու տարել: «Արմանին հարցրեցի, թե ինչո՞ւ է նման բան անում, նա պատասխանեց, որ Սամվելն իր ընկերն է, ինչ կուզի` կանի: Դրա համար էլ, երբ Սամվելը հարցրեց կորած հրացանի մասին, ասացի՝ հնարավոր է, որ Արմանը նորից եկած լինի ֆերմա ու հրացանը տարած լինի, բայց չի ասել, որ նա գողացել է»,- ասել է տուժողը: Տուժողն ընդհանրապես այդ պահին ամբաստանյալ Մարզպետ Մեժլումյանի անունը չի տվել եւ չի ասել, թե նա է տարել: Օրեր հետո, երբ տուժողը հանդիպել է համագյուղացի Սերգեյին եւ Մարզպետ Մեժլումյանին, Սերգեյը ասել է, թե գիտի ում մոտ է հրացանը: 2015թ. նոյեմբերի 21-ին Սամվելը եւ «Շեկո» կեղծանունով Մանվելը մոտեցել են տուժողին, եւ «Շեկոն» սպառնալից տոնով հայտնել է, որ երեկոյան բոլորին հավաքելու է կորած հրացանի խնդրով: Հավաքվել են Սամվելի ֆերմայում եւ տուժողին մեղադրել, թե «Անուշի Սամվելի» անունը նույնպես ինքն է տվել: Ըստ Ա. Խաչատրյանի, «Անուշի Սամվելին» նա չի ճանաչել, չի տեսել: «Շեկոն» միջամտել է խոսակցությանը, որից վեճ է սկսվել: Երբ բոլորը սկսել են մեղադրել իրեն, ըստ տուժողի էլ. «Վախի պատճառով ինքն իրեն վնասել է»: Նա անգամ նկարագրել է, թե ինչպես է ինքնավնասումը տեղի ունեցել. «Դանակը գրպանից հանեցի, բացեցի եւ վնասեցի: Եվ քանի որ ես ձախլիկ եմ, ձախ ձեռքով երեք անգամ հարվածեցի»: Ամբաստանյալի համար էլ ասաց, թե. «Մարզպետն իրեն չի վնասել, այդ մասին ոստիկանությունում նույնպես հայտնել է: Ոստիկանությունում չեն հավատացել, թե ինքն է իրեն վնասել: Որեւէ մեկից պարտք ու պահանջ չունի եւ ցանկություն չունի, որ ինչ-որ մեկը պատժվի»: Ըստ էության, Մարզպետը քաշքշուկին մասնակցել է, սակայն տուժողին չի դանակահարել. «Դեպքի ժամանակ Մարզպետը ներսում է գտնվել: Երբ ինքը կացարանից դուրս է եկել, իր հետեւից դուրս են եկել Սամվելը, Մանվելը, Սերգեյը եւ Գեւորգը: Մանվելը եւ Սամվելն իրեն սպառնացել են, որ հրացանը չբերելու դեպքում ծառից կկախեն ու կբռնաբարեն»: Վիճաբանության ժամանակ հավաքվածները տուժողին մեղադրում են գողության համար: Տուժողն ասել է. «Այնպես էր իրավիճակը, որ կամ պետք է ինձ վնասեին, կամ ես պետք է ինձ վնասեի: Հանուն իմ երեխաների` վնասել եմ ինձ: Ես որեւէ մեկին չեմ վնասել»: Նկատենք, որ տուժողը նախաքննության փուլում մի քանի անգամ փոխել է իր ցուցմունքները, մի դեպքում ասել էր, թե երբ կացարանի մուտքի դռան առջեւ ինքն ու Մարզպետը սկսեցին միմյանց հրել, հավաքվածները մեջ ընկան, խառը քաշքշուկի ժամանակ փորի շրջանում, պորտի մոտ ուժեղ ծակոց զգաց, ցավից գոռացել է, «Էս ինչ արիք» ասել ու գիտակցությունը կորցրել: Մեկ այլ դեպքում էլ ասել էր. «…Ինձ հարվածել են կացարանից դուրս, այդ ժամանակ այդտեղ են եղել Մարզպետ Մեժլումյանը, նրա ընկերը, ում չեմ ճանաչում, «Շեկո» մականունով Մանվելը, Արման Ծատուրյանը եւ Սամվելը…Չեմ կարող որեւէ բան ասել, իմ կարծիքով՝ քաշքշուկի ժամանակ է առաջացել, ամեն ինչ շատ արագ է կատարվել, իմ կարծիքով՝ ով առաջին անգամ դանակով հարվածել է, նույն անձը երկրորդ անգամ էլ է հարվածել: Նորից եմ նշում, ես կոնկրետ չեմ իմանում, թե ով է ինձ հարվածել, խառնաշփոթ էր, ես եւ Մարզպետը քաշքշում էինք միմյանց, այդ ժամանակ փորձում էին բաժանել եւ ես ոչինչ չեմ նկատել»: Վկա Սամվել Առուստամյանի ցուցմունքի համաձայն, նկատել է, որ իր կացարանի դուռը ջարդել են եւ իր որսորդական հրացանը գողացել: Կատարված գողության մեջ կասկածել է Աշոտ Խաչատրյանին, ով զբաղվում է անասնապահությամբ. «Նույն օրը կանչել է Աշոտին եւ հարցրել հրացանի անհետացման մասին: Վերջինս հայտնել է, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, բայց Բերդի բնակիչ Աշոտ Ծատուրյանին է տարածքում տեսել եւ հնարավոր է, որ հրացանը նա է գողացել: Դրանից հետո հայտնել է, որ հնարավոր է, որ Մարզպետ Մեժլումյանը, կամ «Շեկո» մականունով Մանվելը գողացած լինեն»: Նա նաեւ կացարանի ներսից լսել է, որ Աշոտն ասում է` «Էս եք ուզում», դուրս է եկել եւ տեսել, որ Աշոտը երկու ձեռքով փորի հատվածում խփում է: Տեսնելով, որ Աշոտն իրեն վնասել է, բերել են ներս, առաջին բուժօգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել են հիվանդանոց: Հարվածելու պահին Աշոտի ձեռքին դանակ չի տեսել, քանի որ մութ էր: Դատավոր Զ. Զաքինյանի դատավճռի համաձայն, ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Մարզպետ Միքայելի Մեժլումյանն արդարացվեց՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Դադարեցվել է քրեական հետապնդումը, եւ նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Վերաքննիչ բողոք բերած դատախազը պահանջում է բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ արդարացվածի նկատմամբ նշանակել համարժեք պատիժ: Մանրամասները՝ Առավոտ օրաթերթի ապրիլի 26-ի  համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես» Ի՞նչ են արել այդ նախարարները, որ դրանց միլիոններով պարգևատրում են․ քաղաքացի (video) «Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր․ Էլինար Վարդանյան Նիկո՛լ, դե հենց հիմա հասի Մոսկվա․․․ քեզ ասելիք ունեն․ Արամ Սարգսյան (video) «Այ էշ գզող ձիշովկա», Գագիկ Ծառուկյանին ես ծաղրու՞մ․ Հովհաննես Շահինյան (video) Էս 7-8 տարիա մենակ տալիս ա, ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, որ․․․ հարցում (video) Փաշինյանն ուղեղից քյասիբ է․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am