Սահմանադրական դատարանում կրկին վիճաբանություն եղավ Լեւոն Զուրաբյանի եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջեւ:
իգրան Մուկուչյանը պատասխանում էր դաշինքի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հարցերին, երբ Լեւոն Զուրաբյանը սկսեց կողքի մարդկանց հետ խոսել։ «Ձեր մատը իջեցրեք»,- խոսքն ուղղելով Լեւոն Զուրաբյանին` ասաց Տիգրան Մուկուչյանը` կարծելով, թե Լեւոն Զուրաբյանն իրեն է մատնանշում։
Լեւոն Զուրաբյանն էլ բորբոքվեց. «Ես քո հետ խոսո՞ւմ էի, որ դու քո տեղից խոսում ես, զբաղվի քո գործով»: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը միջամտեց. «Կարող եմ ընդհատել նիստը եւ քննարկել ձեր վարքագիծը: Տեղից չի՛ կարելի»: Լեւոն Զուրաբյանը սկսեց ցուցադրաբար իր ցուցամատը տնկել, շարժել, թափահարել՝ նյարդայնացնելով Մուկուչյանին:
«Դու» չի, «Ձեր» ա…Դա ձեր ենթագիտակցական մակարդա՞կն է»,-հանգիստ շարունակեց Տիգրան Մուկուչյանը։
Գագիկ Հարությունյանը մի քանի անգամ փորձեց կարգի հրավիրել կողմերին:
«Ես ստիպված եմ նիստը ընդհատել, խնդրում եմ պահպանել կոռեկտությունը»,-բարկացած միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը