Ներբողական. Շարքային Մարտիրոսյանին

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս, ես այսօր գործից, ընտանեկան ընթրիքից, տղերքիս քնացնելուց, սերիալս նայելուց հետո, մեծահոգաբար փորձեցի ժամանակ գտնել վորդի նոր դոկ բացել, ընտրել իմ սիրած տառատեսակը ու գրել քո մահվան առիթով այս պոստմոդերնիստական հավակնութուններով ներբողը անսեթևեթ: Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս, մեկ անգամ որ գրեցի անունդ, արդեն հեշտորեն կարող եմ քոփիփեյսթել ամեն հնգոտնյակը մեկ, ամեն, տոնացույցը մեկ, ամեն ռազմաշքերթը, ամեն մահազդը մեկ մեր մյուս ախպերների, ամեն… չձգելու համար միանգամից ասեմ, որ քեզ պատշաճ սգալու  լիքը հեշթեգեր կան հերթապահ խոսքի՝ հայրենիք, զինվոր, մատաղ, հերոս, փառապանծ, խոնարհվում եմ խոսքի, նրանք ընկան որ մենք, նրանք չկան որ մենք, նրանց անունը մենք միանգամից ասեմ, որ քեզ սգալու համար հստակ կանոնակարգ կա մշակված և ժամանակավոր հանձնաժողով, որը ստեղծվելուց ի վեր չի ցրվել հաստիքային աշխատող կա, որ ճիշտ պահին հանդիսավոր կլռի ու կարտասվի անգամ: Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս, քո մահն արդարացնելու համար էպիկական նախադեպեր կան դեռ քո մշուշոտ նախնիների ձեռքով այս քարերին ծեծված ու այս լռագրողների լեզուներին թույն լիզելուց չեչոտ մի դավադիր հաճույք ու այս ցինիկ լրահոսում թսիկ սնոբներիս համար հա վար, հա վար սքրոլ անելով քեզ ջնջելու, մոռանալու պահանջը կա: Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս, դու անտեղյակ ես, բայց քո փոքրիկ մահը թաղային ժեկից մինչև ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակ շարժման պոտեցյալ է ստեղծում այս ահռելի աշխարհի համար՝ մեկն ասում է, չի կարող չլինել երկնային արքայությունը, այլապես ուր պիտի մեր թագավոր ախպերը գնա, մեկն ասում է ինձ հանգիստ չկա, քանի չեմ խմել էդ բոզի տղա թուրքի արյունը, մեկն ասում է ընտրեք ինձ և ես էականորեն կկրճատեմ մահացության դեպքերը նորակոչկների շրջանում, մեկն ասում է առ այս փողն ու մխտռի քաղաքիդ պատերը խաղաղություն և հանդուրժողականություն խրախուսող արտ-պռոեկտներով, մեկն ասում է սա հայու գենի հաղթանակն է, մենք այսպիսի անձնազոհությունների գնով ենք գոյատևել հազարամյակներով, էն մեկն էլ չի ասում, բայց հասկացնում է՝ հեյ, դուք էդտեղ շատ մի խլվլացեք իմ կայսրության գավառում, թե չէ ձեր տղերքին էլ… ու մենք չենք խլվլում: Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս, կներես, բայց ես ու կինս քնելուց առաջ ու ընթացքում հա ստուգում ենք Արարատին բացվող մեր դռներն ու Արարատին նայող լուսամուտները, ու համենայն դեպս մեր տղերքի ապագան լռելյայն պատկերացնում մի անշառ, ծովամերձ քաղաքում ուր չի կարող հասնել քեզ խոցած գնդակը, թեպետ այն հա շարունակում է թռչել ու հա շարունակում է խոցել տարածության ու ժամանակի միջով խոնարհ հեռացող մարտիրոսների գունդը: Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս, քո մահվան առթիվ ամենաազնիվը թախիծն է այս կույս ծիտիկների, որ անծաղիկ թոշնելու են առանց քո սիրո, իրենց երազներում իսկ չեն ճաշակելու քո ազդրերի մեղրը ու չեն ընկնելու խոցված քո փառապանծ տեգից, դեղձենու ծաղկագույնն այլևս մեռնում է նրանց շուրթերին քո անունը տալիս, նրանք կյանք են ուզում, զավակներ են ուզում, հիպոտեկով տուն են ուզում, Փարիզի ուղեգիր ու ուզում են զզված լինել քեզանից, տառապած քո ձեռը, քո անճարությունից հոգնած, բայց.. չեն ուզում քեզ թաղել, ախպերս: Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ամենածանրը մորդ կոտրված սիրտն է, նրա հայացքի ավերակներում էլ գնարբուկներ չեն ծաղկելու ինչքան էլ հետմահու մեդալներ տանեն ձեր տուն, ինչքան էլ դրամահավաքներ անեն քո անունից, անշուք դասարաններ անվանակոչեն, ինչքան էլ քարոզարշավներով քաշ տան նրան ու օպեռաներում համերգներ հնչեցնեն՝ ստիպելով հա լինել որդեկորույս, հա սգավոր, հա սևավոր, հա հերոսական… Մենք էլի սքրոլ կանենք ու կմոռանանք, բայց քո ճակատի սառնությունը հա այրելու է իր շուրթերը՝ այնկողմնային ամայության սարսափելի ակնարկով, սարսափելի ակնարկով, որ քեզ հավերժ մենակ է թողել: antashyan.com

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես» Ի՞նչ են արել այդ նախարարները, որ դրանց միլիոններով պարգևատրում են․ քաղաքացի (video) «Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր․ Էլինար Վարդանյան Նիկո՛լ, դե հենց հիմա հասի Մոսկվա․․․ քեզ ասելիք ունեն․ Արամ Սարգսյան (video) «Այ էշ գզող ձիշովկա», Գագիկ Ծառուկյանին ես ծաղրու՞մ․ Հովհաննես Շահինյան (video) Էս 7-8 տարիա մենակ տալիս ա, ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, որ․․․ հարցում (video) Փաշինյանն ուղեղից քյասիբ է․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am