Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ քաղաքացիների կողմից ստացված դիմումներին, որոնք վերաբերում էին վարկային կազմակերպությունների պարտավորությունների կատարմանը:Կարեն Կարապետյանն ասաց, որ բազմաթիվ դիմումներ ունեն այն մասին, որ վարկային կազմակերպությունները, բանկերը համապատասխան վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառում են տույժեր կամ տուգանքներ:
«Մենք դիմումներ ենք ստանում համաձայն որոնց՝ վարկային կազմակերպությունները համապատասխան վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառում են տույժեր կամ տուգանքներ: Նման մեխանիզմը, չնայած իր առավելություններն ունի, սակայն դեռ մեր համաքաղաքացիների, նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար վաղաժամ է: Այստեղ մենք բան ունենք անելու, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկատուներին»,-ասաց վարչապետը:
ՔԱյնուհետև Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախակագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս ոլորտում անելիք առկա՞ է, թե՞ ոչ:
Վերջինս պատասխանեց, որ դա ընդունված միջազգային պրակտիկա է երկարաժամկտ վարկերի պարագայում, բայց նախորդ տարի օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել, և նոր օրենք է ուղարկվել Ազգային ժողով:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը