Իրանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համագործակցության
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու ԵՄ-ն պատրաստվում են համապարփակ համագործակցության։ Այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով հանդիպելու է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Ինչպես նշել է Զարիֆը՝ բանակցությունների ժամանակ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև՝ Սիրիայի ու Եմենի տարածաշրջանային ճգնաժամերը։ Զարիֆը ներկայացրել է նաև Սիրայի հետ կապված Իրանի դիրքորոշումը, որի համաձայն՝ Սիրիայի ժողովուրդը կարիք չունի, որ իր փոխարեն որոշումներ ընդունի մեկ ուրիշը. «Սիրիայի քաղաքացիներն իրենք կարող են վճռել իրենց ճակատագիրը»։
