Էրդողանի «ճանաչումն» ու Իսրայելի ճղճիմ «տրյուկը»

Հայոց Ցեղասպանության տարելիցի 99-րդ տարեդարձից սկսած Թուրքիայի իշխանությունները ապրիլի 24-ին ուղերձ են հղում, ցավակցում հայերին: Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Թուրքիայի հայությանը, որում մասնավորապես, ասված է. «Ես այս տարի էլ հարգանքով եմ հիշում առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերին և ցավակցությունս եմ հայտնում նրանց թոռներին»: «Թուրքերն ու հայերը, որպես այս տարածաշրջանի երկու հնագույն ժողովուրդներ, ընդհանուր պատմություն և մշակույթ են կիսել այն շրջանում, որի ընթացքում ուս ուսի ապրել են: Հայ համայնքը, ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության գրեթե 100-ամյա պատմության ընթացքում արժանի զավակներ դաստիարակելով, մեծ ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման գործում։ Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, հայերը, որպես մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ, սոցիալական, քաղաքական և առևտրատնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կարևոր դերակատարում ունեն»,-ուղերձում նշել է Էրդողանը: Նա նաև հավելել է․«Մենք չենք հանդուրժի, որ հայ քաղաքացիները մեկուսանան, օտարանան ու իրենց երկրորդ դասի քաղաքացի զգան»: Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի ղեկավարն իր խոսքում նաև Աստծո ողորմածությունն է խնդրել «առաջին համաշխարհայինի ժամանակ կյանքից հեռացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների հիշատակի համար»: Երեկ առավոտյան Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պատարագ է մատուցվել: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը շարունակվեց Շիշլիի հայկական գերեզմանատանը: Թուրքիայի իշխանություններն արդեն չորրորդ տարին ապրիլի 24-ը յուրովի են հիշատակում: Իհարկե, Թուրքիայի իշխանություններն այդ ուղերձներում շարադրում եմ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, այն տեղավորվում է Հայոց Ցեղասպանության փաստը ժխտելու քաղաքականության շրջանակներում, բայց իրականում պետք է արձանագրել նաև, որ Թուրքիայի իշխանությունները Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու հայերի մեղադրանքներին ի պատասխան` պետական մակարդակով հայերի նկատմամբ իրականացրած քաղաքականության հետ որոշակիորեն հաշվի են նստում` անկախ նրանից, որ մեզ` հայերիս չի բավարարում այդ տեքստերում գործածված տերմինոլոգիան... Մի բան պարզ է` Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, դա կլինի այդ երկրի ներսում հասարակական մակարդակում փոփոխությունների արդյունքում, այսինքն` ներսից թելադրանք, որ այդ ճանաչումը պետք է, նախևառաջ Թուրքիային` սեփական պատմության հետ առերեսվելու անհրաժեշտությամբ: Բայց պետք է նաև հստակ գիտակցել` Թուրքիան չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը որևէ երկրի ճնշման տակ: Հնարավոր է դեռ շատ երկար ժամանակ Թուրքիայի իշխանությունները համարձակություն չունենան ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց ակնհայտ է, որ Թուրքիայում ևս, թեկուզ դանդաղ քայլերով` փոխվել է Հայոց Ցեղասպանության նկատմամբ վերաբերմունք ոչ միայն հասարակական մակարդակում, այլև իշխանական: Հայաստանի համար ոչ բարեկամական մեկ այլ երկրի` Իսրայելի պահվածքն, օրինակ, պակաս սարսափելի չէ, քան Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի իշխանությունների պահվածքը... Դեռ մի կողմ թողնենք այն խայտառակ հանգամանքը, որ ցեղասպանություն ապրած հրեաները մեկ այլ ցեղասպանությունը` իրագործված հայերի նկատմամբ, մինչև օրս չեն ճանաչել: Պարզվում է, սա դեռ ամենը չէ: Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Իսրայելի իշխանությունները գործի դրեցին ցածր մակարդակի «աճպարարություն»: Երեկ Իսրայելում և դրա սահմաններից դուրս հիշում էին Հոլոքոստի զոհ դարձած հրեաներին։ Պաշտոնական բացատրությունը սա է. Աղետի օրը կամ Յոմ Հաշոան 1951թ․ սահմանել է Քնեսեթը։ Յոմ Հաշոան նշվում է ամեն տարի հրեական օրացույցով Նիսան ամսվա 27-րդ օրը։ Երբ այն ընկնում է ուրբաթ օրը, զոհերի հիշատակը ոգեկոչվում է դրան նախորդող հինգշաբթի օրը, եթե կիրակի՝ նշվում է երկուշաբթի օրը։ Եվ ահա, երեկ ապրիլի 24-ին, Իսրայելի պաշտպանության նախարար, արտաքին գործերի նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը, որն աչքի է ընկնում ադրբեջանամետ դիրքորոշմամբ և սերտ կապեր է պահպանում Բաքվի հետ, ռուսերեն գրառում է արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ «հիշում են ոչ միայն նրանց, ովքեր բնաջնջվել էին նացիստական բարբարոսական մեքենայի կողմից, այլև նրանց, ովքեր դրա դեմ պայքարում էին»։ «Այսօր մենք նշում ենք Աղետի և եվրոպացի հրեաների հերոսության օրը։ Հրեական օրացույցով նիսան ամսվա 27-ը Վարշավայի գետոյի ըմբոստության օրն է։ Այդ օրը մենք հիշում ենք ոչ միայն նրանց, ովքեր բնաջնջվել էին նացիստական բարբարոսական մեքենայի կողմից, այլև նրանց, ովքեր դրա դեմ պայքարում էին։ Այդ օրը մենք հիշում ենք անգամ նրանց, ովքեր վտանգելով կյանքը՝ փրկել են հրեաներին նացիստներից,- գրում է Լիբերմանը և շարունակում. «1948թ․ ստեղծվել է Իսրայել Պետությունը, որի ամենագլխավոր կարգախոսներից մեկը դարձել են «Never again» խոսքերը։ Այլևս երբեք մենք թույլ չենք տա Աղետի կրկնություն։ Այսօր «Never again» այդ կարգախոսը նախկինի պես արդիական է»։ Ահա, Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության օրը «խլացնելու» մի խոսուն դրսևորում ևս: Երբ Թուրքիան` ժխտելով Հայոց Ցեղասպանության իրականացման փաստը Օսմանյան կայսրությունում, արդեն 4 տարի է, ինչ ապրիլի 24-ին ստիպված է լինում ցավակցել հայերին` Իսրայելը դեռ հայերի համար պատմության այս կարևոր օրը «լռեցնելու» յուրովի ճղճիմ քայլերի է դիմում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am