Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի տարածքում՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարին, հոսող կոյուղաջրերը օրերը տաքանալուն զուգահեռ ավելի վտանգավոր են դառնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առատորեն կոյուղաջրերը հոսում են , օրերը տաքանալուն զուգահեռ գարշահոտը անտանելի է դառնում, սակայն պատկան մարմինները «մատը մատին» չեն տալիս: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Ստեղծված արտակարգ իրավիճակը գնալով անտանելի է դառնում: Ձմռանը գոնե ցուրտ էր, այդքան չէր զգացվում, բայց եղանակները տաքանալուն պես այլևս չգիտենք՝ ում դիմենք, որ նման մեծ նշանակություն ունեցող ճանապարհահատվածի խայտառակությունը վերջապես վերացնեն: Գյուղապետարանը գցում է ջրմուղի վրա, գումար ենք հավաքում, մեկ-մեկ գալիս, մաքրում են , սակայն կարճ է տևում այն, կրկին մի քանի օր հետո նույն հակասանիտարական վիճակն է»։ Վերջում հուսահատված բնակիչները խնդրանքով դիմեցին պատկան մարմիններին, որ գոնե այս անգամ խնդրին վերջնական լուծում տրվի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը