«Հայկական ժամանակ. Թերթը գրում է. «Հայաստանում պաշտոնյաները եւ օլիգարխները իրենց անձնական ավտոմեքենաներին «գոլդ» համարներ կպցնելու հոբբի ունեն: Ձեռքի մատների վրա հաշված պաշտոնյաներ կգտնվեն, որ այս տենդենցին չեն տրվել: «Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով վաղուց արդեն ոչ ոքի չես զարմացնի:
Պարզվում է, սակայն լինում են նաեւ «գոլդ» համարներով տան հասցեներ: Դա, ավտոմեքենաների համարանիշների համեմատ մի քանի մակարդակ բարձր շքեղություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ:
Այդպիսի, հնարավորություն ունենալու համար պետք է առնվազն Երեւանի քաղաքապետ լինել:
Օրինակ, Երեւանի երկարամյա գործող քաղաքապետ, առաջիկա ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի առանձնատան հասցեն նախանձելի շքեղ է՝ 77/7:
Բաբաջանյան փողոցում Մարգարյանների հարեւանի տան հասցեն շարքային հասցե է`«Բաբաջանյան 20 տուն»: Խղճուկ, կարելի է ասել: Նրանց քաղաքապետ հարեւանը չէր կարող չէ՞ հանդուրժել, որ իր տան հասցեն լիներ, ասենք` «Բաբաջանյան 22 տուն» կամ` «Բաբաջանյան 18 տուն»: Ոչ`«Բաբաջանյան 77/7» եւ վերջ:
Ինչպե՞ս է եղել, որ Տարոն Մարգարյանենց առանձնատան հասցեն այսքան տպավորիչ է ստացվել: Այս հարցը պետք է պարզաբանեն Ավան վարչական շրջանի ղեկավար Արթուր Ջավադյանն ու Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը