Բաքուն՝ ՌԴ-ից ստացած սպառազինության նոր խմբաքանակի մասին
Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարի տեղակալ Քերիմ Վելիևը հայտարարել է,որ Բաքվի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցություն հաջող կերպով զարգանում է: «Մենք մշտական շփումների մեջ ենք գտնվում ռուս գործընկերների հետ: Մասնավորապես, լավ և հաջող կերպով զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասել է Վելիևը՝ մեկնաբանելով Ադրբեջան ռուսական սպառազինության և տեխնիկայի մատակարարուները:
