«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Հայրապետյանը թերթին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է 4 օր առաջ: Պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերին, ինչից հետո այն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Ըստ փաստաբանի՝ գործը մեկ շաբաթից կուղարկվի դատարան: Այս գործով նախաքննություն ավարտ էր հայտարարվել 2016թ. նոյեմբերի 15-ին:
Քրեական գործը հարուցվել է մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտով: Հենց այս պատահարից մեկ ամիս անց Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց, Սեֆիլյանին և մյուս 8 անձի մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ շենքերի, շինությունների, հաղորդակցության և կապի միջոցներ գրավելու նախապատրաստության համար:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը