Ադրբեջանը զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից. Ադրբեջանի ՊՆ
razm.info-ն գրում է.Այսօր՝ ապրիլի 26-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում:
Կից զետեղված է նաև տեսանյութ, ըստ որի՝ փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են: Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ: Նշենք, որ նախկինում՝ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա:
