Սիրիայում հրթիռակոծվել են հիվանդանոցներ, կան զոհեր եւ անհետ կորածներ
Սիրիայի հյուսիսում 2 հիվանդանոց է հրթիռակոծվել, այս մասին հայտնում է BBC-ն:Դեպքը տեղի է ունեցել Թուրքիային սահմանակից սիրիական Ազազ քաղաքում, որտեղ հիվանդանոցի հրթիռակոծման հետեւանքով առնվազն 10 խաղաղ բնակիչ է մահացել: «Բժիշկներ՝ առանց սահմանների» միջազգային կազմակերպության փոխանցմամբ, հիվանդանոց է հրթիռակոծվել նաեւ Իդլիբ նահանգում, ինչի հետեւանքով աշխատակազմի 8 անդամ անհետ կորել է:
