Սորոսը եվրոյի թշնամին է
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը սպեկուլյանտ է և եվրոյի թշնամին: «Ջորջ Սորոսը ամերիկացի սպեկուլյանտ է, որը իր ֆինանսական սպեկուլյացիայի միջոցով միլիոնավոր եվրոպացիների կյանք է խորտակել: Նա եվրոյի թշնամին է»,- ասել է Օրբանը Բրյուսելում ԵԽ-ի լիագումար նիստում, տեղեկացնում է Reuters-ը Հունգարիայի վարչապետը նաև նշել է, որ ամերիկացի ֆինանսիստը իր վերահսկողության տակ գտնվող ոչ իշխանական կազմակերպությունների միջոցով փորձում է տարեկան մինչև 1 մլն փախստական տեղափոխել ԵՄ:
