Սկսվել է Մարին Լե Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ Եվրախորհրդարանը սկսել է Ֆրանսիայի նախագահական թեկնածու, ԵԽ պատգամավոր Մարին Լե Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը: «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդին կասկածում են Եվրամիության հիմնադրամների միջոցներից իր օգնականներին աշխատավարձ վճարելու մեջ: Երկրում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ ապրիլի 25-ին Մարին Լե Պենը ժամանակավորապես հեռացել է կուսակցության ղեկավարի պաշտոնից:
