«Երևանի սիրուն աղջիկ». անակնկալ Զարուհի Փոստանջյանին
«Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուները Երևանի Ազատության հրապարակից սկսել են իրենց քարոզարշավը:Ինչպես ասել է՝ Երևանի բյուջեն, քաղաքական համակարգը և նաև ղեկավարումը այսօր տեղի չի ունենում օրենքի գերակայության օրենքի շրջանակներում: «Ինքնասիրությունը դեռ չի մեռել ձեր մեջ և դուք, հանուն ինքնասիրության, այս իշխանություններից ձերբազատվելու համար ձեր ձայնը կտաք Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին»,- ի պատասխան հայտարարել են քաղաքացիները: Հասնելով Ֆրանսիայի հրապարակ՝ ավագանու թեկնածուները փողոցում նվագող երաժիշտներին 1000 դրամ են վճարել, որից հետո Զարուհի Փոստանջյանը պատվիրել է. «Մեր աղջիկների համար կնվագեն «Երևանի սիրուն աղջիկը»:
